Առաջին մրցույթը


Հարգելի այցելուներ,բլոգը երկար ժամանակ  չեր գործում:Ես որոշեցի վերաբացել բլոգը և վերաբացումի հետո որոշեցի միանգամից լավ լուրով հոդված գրել:

Տեղեկացնեմ,որ այս կայքում անց է կացվելու մրցույթ,մրցույթում հաղթողը կստանա 1200 WMR(ռուբլի) կամ 15.000 դրամ:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է pavel_harutyunyan@bk.ru էլ-փոստին ուղարկել  ձեր որոշ տվյալներ և սպասել մրցույթի սկսվելուն:

Պետք է ուղարկել`
1.Ձեր նկարը
2.Ձեր անունը 
3.Ձեր տարիքը
4.Ձեր սեռը


Մրցույթի սկիզբը Մայիսի 5-ին,ժամը 20:00:

Ժամանակավորապես կփակվի Wikipedia-ն


Wikipedia ցանցային գրադարանի հիմնադիր Ջիմմի Ուելսն կայքի օգտատերերին առաջարկել է աջակցել կայքի ժամանակավոր փակմանը` ի նշան ԱՄՆ-ում ցանցահենության դեմ SOPA (Stop Online Piracy Act) օրինագծի ընդունման դեմ: Այս մասին հայտնում է vz.ru-ն:
SOPA-ի ընդունումը բողոքի ալիք է բարձրացրել ինտերնետային ընկերությունների մոտ, որոնք համարում են, որ օրենքը թույլ կտա իրավասու անձանց փակել գրեթե ցանկացած կայք: Ուելսն այդ նպատակով առաջարկել է որոշ ժամանակ փակել Wikipedia-ի կայքը` իր այս միտքը բացատրելով իտալացի գործընկերների հաջող փորձով:
Իտալիայում մի քանի ամիս առաջ իրականացրած նման քայլը հանգեցրել էր վիճարկելի օրինագծի վերանայման:
«Իմ կարծիքով իտալական Wikipedia-ի մասնակիցների գործողությունները շաշափելի արդյունքների էին հանգեցրել: Բայց այժմ օրինագծում առաջադրվել է շատ ավելի սարսափելի օրենք, քան փորձում էին ընդունել Իտալիայում», – իր անձնական բլոգում գրել է Ուելսը և խմբագիրներին առաջարկել որոշել` արդյոք արժե հետևել իտալացի գործընկերների օրինակին թե ոչ:
Քվեարկությանը մասնակցել է Wikipedia-ի 130 խմբագիր, որոնց մեծամասնությունը կողմ է եղել կայքի փակմանը: Քվերակությունը դեռ շարունակվում է:

«Одноклассники»-ն ամբողջովին կփոխի դիզայնը


«Одноклассники» սոցցանցի ադմինիստրացիան հայտարարել է մոտալուտ փոփոխությունների մասին: Կայքի կրեատիվ տնօրեն Ալեքսանդր Իզրյադնովը «РИА Новости»-ի հետ զրույցում ասել է, որ կայքի դիզայնը առավելագույնս կպարզեցվի, սակայն հաշվի առնելով սոցցանցից օգտվողների պահպանողականությունը՝ արտաքին փոփոխությունները կգործարկվեն աստիճանաբար:
Մասնավորապես՝ սոցցանցն արդեն հրաժարվել է էջի վերևում գտնվող մենյուից, իսկ օնլայն ընկերների ցանկը ձախից տեղափոխվել է աջ: Իզրյադնովի խոսքով՝ կգործարկվեն նաև նոր ֆունկցիաներ, իսկ մի քանի ծառայություններ կդառնան անվճար:

iPhone-ով նկարահանվել է երաժշտական տեսահոլովակ


Camp 4 Collective էքսպերիմենտային խումբն օրեր առաջ թողարկել է iPhone-ով նկարահանած երաժշտական տեսահոլովակ: Հաղորդում է Apple-ի պաշտոնական բլոգը: Հիշեցնենք, որ սմարթֆոնն ունի 8մպ տեսախցիկ ու 1080p տեսանյութ նկարահանելու հնարավորություն:
Ռեժիսորը Թիմ Քեմփլն է, իսկ տեսահոլովակը նկարահանվել է Ջիլիան Չեյսի երգի հիման վրա: Քեմփլի խոսքով՝ iPhone-ով աշխատելը չափազանց հեշտ էր, քանի որ այն չի պահանջում կարգավորումներ, հեշտ փոխադրելի է և այլն:
Կադրերը մոնտաժելիս օգտագործվել են Final Cut Pro, Premiere Pro և  Magic Bullet Colorista ծրագրերը:

Google-ը $11.5 մլն դոլար է նվիրաբերում ստրկության դեմ պայքարին


Google ընկերությունն այսօր հայտարարել է ամբողջ աշխարհում ստրկության դեմ պայքարին միանալու մասին ու 11.5 մլն դոլար նվիրաբերել տարբեր կազմակերպություններին, որոնք զբաղվում են այդ հարցերով: Հաղորդում է Associated Press-ը:
Այսօր ամբողջ աշխարհում մոտ 27 մլն մարդ ենթարկվում է ստրկության՝ ներառյալ ստիպողաբար աշխատանքն ու թրաֆիքինգը:
«Այսօր ստրկությունը շատ ավելի մեծ չափերի է հասել, քան երբևէ մարդկության պատմության մեջ»,- ասել է Google-ի բարեգործական ու փաստաբանական բաժնի ղեկավար Ժակլին Ֆյուլերը:

Որպես ստրկության դեմ պայքարի համակարգող Google-ն ընտրել  է Վաշինգտոնի միջազգային արդարության առաքելություն հասարակական կազմակերպությունը:

Google-ը ստեղծում է Siri-ի սեփական ալտերնատիվը՝ Majel


Google-ը պլանավորում է կատարելագործել Android սմարթֆոնների ձայնային կառավարման ֆունկցիան այն հասցնել iPhone 4S-ում տեղ գտած Siri համակարգի մակարդակին, հաղորդում է Android and Me ռեսուրսը:
Majel կոդային անվամբ ծրագիրը կընդլայնի բազմաթիվ Android-սմարթֆոններում տեղ գտած ձայնային կառավարման  Voice Actions ծառայության հնարավորությունները: Ի տարբերություն Voice Actions-ի՝ Majel-ը կճանաչի ցանկացած օգտագործողի ձայն՝ առանց նախնական կարգավորումներ տալու: Կատարելագործումները, հավանաբար, կթողարկվեն արդեն դեկտեմբերի վերջին, բայց ավելի հավանական ժամկետ է մյուս տարվա հունվարը կամ փետրվարը:
Google-ը նախկինում ևս պլանավորում էր այսպիսի ծառայությունների ներդրումը՝ բերելով Star Trek ֆանտաստիկ սերիալի Enterprise տիեզերանավի գլխավոր համակարգչի օրինակը: Ընդ որում՝ այդ սերիալում համակարգչի ձայնը կրկնօրինակում էր Մեյջլ Բարեթը (Majel Barrett), ի պատիվ որի էլ անվանվել է այս ծառայությունը:
Ենթադրվում է, որ այս խնդիրը լուծելու համար Google-ին կօգնի նաև խոսքի սինթեզի տեխնոլոգիան, որը 2010-ին ընկերությունը ձեռք է բերել բրիտանական Phonetic Arts-ի հետ միասին:

Քվեարկության արդյունքները

Վերջերս հարցում անցկացրեցի բլոգում բլոգի նոր դիզայնի վերաբերյալ և արդյունքում պարզվեց որ բլոգի այցելուների 65%-ին դուր է եկել բլոգի նոր դիզայնը:
Հարգելի այցելուներ քանի որ ձեզ դուր է եկել բլոգի այս տեսքը,ապա այսպիսի տեսքվ էլ կմնա բլոգը:

Հարցման արդյունքները

ԻՆՉՊԻՍԻ՞ Ն Է ԲԼՈԳԻ ՆՈՐ ԴԻԶԱՅՆԸ 


Շատ լավ  65%  (54 votes)


Լավ  13%  (13 votes) 


Նորմալ  12.5%  (11 votes) 


Վատ  0%  (0 votes) 


Շատ վատ  7.5%  (6 votes) 


Հարցումն անց է կացվել Polldaddy .com կայքով

Related Posts Plugin for WordPress, Blogger...
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More