
«Նույնիսկ 90-ականների վերջերին, երբ խորհրդային կարգերը վաղուց արդեն անցյալում էին, բաժանորդների զանգերին պատասխանում էին ծեր կանայք, որոնք միայն բղավում էին»,-հավելեց Կլիմկոն՝ նշելով, որ «ԱրմենՏել»-ի շուկա մտնելը նոր որակ բերեց Հայաստանի բջջային ծառայությունների սպասարկման ոլորտում:
Նշենք, որ ամեն տարի անցկացվող համաժողովին այս անգամ մասնակցում են Հայաստանի , Տաջիկստանի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի խոշոր ԶԼՄ-երի ավելի քան 30 ներկայացուցիչներ:
Միջոցառման նպատակն է տարբեր երկրների ԶԼՄ ներկայացուցիչների միջև փորձի փոխանակում իրականացնելն ու լրագրության վրա ժամանակակից տեխնոլոգիաների ունեցած ազդեցությունը քննարկելը:
0 Մեկնաբանություններ:
Отправить комментарий