Ժամանակավորապես կփակվի Wikipedia-ն


Wikipedia ցանցային գրադարանի հիմնադիր Ջիմմի Ուելսն կայքի օգտատերերին առաջարկել է աջակցել կայքի ժամանակավոր փակմանը` ի նշան ԱՄՆ-ում ցանցահենության դեմ SOPA (Stop Online Piracy Act) օրինագծի ընդունման դեմ: Այս մասին հայտնում է vz.ru-ն:
SOPA-ի ընդունումը բողոքի ալիք է բարձրացրել ինտերնետային ընկերությունների մոտ, որոնք համարում են, որ օրենքը թույլ կտա իրավասու անձանց փակել գրեթե ցանկացած կայք: Ուելսն այդ նպատակով առաջարկել է որոշ ժամանակ փակել Wikipedia-ի կայքը` իր այս միտքը բացատրելով իտալացի գործընկերների հաջող փորձով:
Իտալիայում մի քանի ամիս առաջ իրականացրած նման քայլը հանգեցրել էր վիճարկելի օրինագծի վերանայման:
«Իմ կարծիքով իտալական Wikipedia-ի մասնակիցների գործողությունները շաշափելի արդյունքների էին հանգեցրել: Բայց այժմ օրինագծում առաջադրվել է շատ ավելի սարսափելի օրենք, քան փորձում էին ընդունել Իտալիայում», – իր անձնական բլոգում գրել է Ուելսը և խմբագիրներին առաջարկել որոշել` արդյոք արժե հետևել իտալացի գործընկերների օրինակին թե ոչ:
Քվեարկությանը մասնակցել է Wikipedia-ի 130 խմբագիր, որոնց մեծամասնությունը կողմ է եղել կայքի փակմանը: Քվերակությունը դեռ շարունակվում է:

0 Մեկնաբանություններ:

Отправить комментарий

Related Posts Plugin for WordPress, Blogger...
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More