Ինչ են նշանակում WWW-ն Ո՞Վ Է Դրա Հեղինակը




World Wibe Web /աշխարհի լայն ցանց կամ համաշխարհային սարդոստայն/ , կրճատ` www, կամ միայն web, որոշակի համակարգ է, որը ապահովում էմիացումը ինտերնետ: Նրա հիմնական մասը վեբ էջերն են: Մի քանի վեբ էջեր, որոնք փոխկապակցված են և գտնվում են նույն վեբ սերվերում կոչվում են վեբ կայք: www-ն կազմում են միլիոնավոր վեբ սերվերներ, դա մի ծրագիր է, որը միացված է համակագչային ցանցին և օգտագործում է http հղումը տվյալների փոխանցման համար, տալով որոշակի http ռեսուրսով հղում, գտնում է այն կոշտ սկավառակի վրա և ուղղարկում տվյալ համակարգիչ:www-ն մեծ դեր ունեցավ ՏՏ ոլորտում և քչերը գիտեն, թեո՞վ է դրա հեղինակը:

Նրա հեղինակն է համարվում Թիմ Բերնես-Լին և մասամբ Ռոբերտ Կայոն: Աշխատելով եվրոպական միջուկային հետազոտությունների խորհրդում 1989թ Բերնես-Լին առաջարկեց մի գլոբալ հիպոտեքստային նախագիծ, որն էլ այժմ հայտնի է որպես www:Ծրագիրը նախատեսված էր փաստաթղթեր հրապարակելու և նրանց որոնումը հեշտացնելու համար: Նախագիծը իրականացնելու համար ստեղծեցին URLինդենտիֆիկատորը, http արձանագրությունը և HTML լեզուն:

Առաջին վեբ կայքը http://info.cern.ch/ է, այն այժմ պահպանվում է արխիվում: Առաջին անգամ, տեղադրվեց ինտերնետում 91 թ. օգոստոսի 6-ին: Կայքում ներկայացված էր, թե ի՞նչ է www, ինչպե՞ս բեռնել և օգտագործել բրաուզերը: Հետագայում Թիմը կայքում տեղադրեց այլ կայքերի հասցեներ:

Հաճախ մարդիկ շփոթում կամ նույնացնում են www և ինտերնետը, սակայն դա նույնը չէ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More