Արդեն մի քանի օր է, ինչ լուրեր են պտտվում, որ Ֆեյսբուքը դադարելու է գոյություն ունենալ 2012-ի մարտի 15-ից: Սա առաջին անգամը չէ, երբ լրատվամիջոցները փորձում են, կեղծ լուրեր տարածելով, ուշադրության կենտրոնում հայտնվել:
Սոցցանցի ռուսաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Եկատերինա Սկորոբոգատովան ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
«Տագնապի» ալիքը բարձրացրել էր իր սուտ լուրերով հայտնի Weekly World News-ը, որն ընթացիկ տարվա մարտի սկզբին հայտարարել էր, որ Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը պատրաստվում է 2012-ի մարտի 15-ին փակել սոցցանցը:
0 Մեկնաբանություններ:
Отправить комментарий