Վիդեոխաղերը երեխաներին դաժան չեն դարձնում


Թեև վիդեոխաղերով տարված երեխաներն ավելի ագրեսիվ են, չկա որևէ ապացույց , որ հենց այսդխաղերն են այդ ագրեսիվության պատճառը: Այսպիսի եզրահանգման են եկել շվեդ գիտնականները:
The Local-ի փոխանցմամբ՝ փորձագետները դիտարկել են խաղերով տարված երեխաների ու ագրեսիվության մասին ավելի քան հարյուր հոդված, որոնք տպագրվել են 2000 թվականից ի վեր:
Շվեդների զեկույցի համաձայն՝ համակարգչային դաժան խաղերը կապ ունեն երեխայի ագրեսիվության հետ, սակայն այդ ագրեսիան «չափելու» տարբեր մեթոդներ ու ձևեր կան, ինչը թույլ չի տալիս գտնել խաղերի հետ կոնկրետ կապը:
Ընդ որում՝ շատ դեպքերում երեխաների ագրեսիան պայմանավորված է ընտանեկան ու առողջական խնդիրներով, որոնք էլ պատճառ են հանդիսանում, որպեսզի երեխան ընտրի խաղերով լիցքաթափվելու ճանապարհը:
«Կարևոր է ուշադրություն դարձնել ոչ թե խաղի դաժանության աստիճանին, այլ դրանում արտահայտված արժեքներին. դաժան տեսարաններ պարունակող շատ խաղերի նպատակը բարի ու ազնիվ գործ անելն է», -նշել է գիտնական Ուլֆ Դալկվիստը:

0 Մեկնաբանություններ:

Отправить комментарий

Related Posts Plugin for WordPress, Blogger...
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More