2010-ին կիբերհանցագործությունների գծով Հայաստանում հարուցվել է 20 քրեական գործ, մինչդեռ 2009-ին այս ցուցանիշը կազմել է 13: Իսկ ընթացիկ տարվա առաջին տասը ամիսների ընթացքում բացահայտվել է է կիբերահանցագործության 16 դեպք: Այս մասին այսօր «Կիբերանվտանգությունը և կիբերհանցավորության վիճակը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով քննարկմանն ասաց ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ Առաջին վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորում կատարվող հանցագործություններրի դեմ պայքարի բաժնի պետի տեղակալ Վահագն Հարությունյանը:
ՀՀ ոստիկանության ԿՀԿՊ ԳՎ առաջին վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ներկայացուցիչ Անդրեյ Յաշչյանն ասաց, որ Հայաստանում կիբերհանցագործության առավել լայն տարածված տեսակներից են համացանցում պոռնոնյութեր տարածելը, համակարգչային տվյալների ապօրինի յուրացումն ու սոցիալական կայքերում պրոֆիլներին ապօրինի տիրանալը, սպառնալը, այլ անձանց զրպարտելն ու վիրավորելը:
Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՀՀ ոստիկանության կողմից:
0 Մեկնաբանություններ:
Отправить комментарий