Սենսորային էկրանները «կշարժվեն» օգտագործողի մատների տակ

Senseg նորաստեղծ ընկերությունը մշակել է սենսորային էկրանի նախատիպ, որը կարողանում է ամբողջովին հարթ մակերեսի միջողով տարբեր զգացողություններ փոխանցել օգտագործողին: Օրինակ՝ այն կարող է ստեղծել թղթի տպավորություն: Այս տեխնոլոգիայի յուրահատկությունն այն է, որ այն չի աշխատում մեխանիկական եղանակով, այլ միայն էլեկտրոստատիկ ալիքներով:
«Փոխանցելով էլեկտրական հոսանքն էլեկտրոդի վրա՝ էկրանի կարող է թեթևակի «դեպի իրեն քաշել» ձեռքի մաշկը», - բացատրել է ընկերության ներկայացուցիչ Դեյվ Ռայսը:
Այս տեխնոլոգիան, ըստ Senseg-ի մասնագետների, կարող  է օգտագործվել բջջային հեռախոսներում: Զգայուն էկրանը կարողանում է պատկերել նաև Բրայլի տառերը, ինչը թույլ կտա ստեղծել կույրերի համար նախատեսված պլանշետներ:
Senseg-ի այս տեխնոլոգիան բոլորովին անձայն է: TechWatch-ը գրում է, որ նման էկրաններով սարքերը վաճառքի դուրս կգան մեկ-երկու տարի անց:

0 Մեկնաբանություններ:

Отправить комментарий

Related Posts Plugin for WordPress, Blogger...
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More