Regional Express ավստրալական ավիաընկերության ուղևորներից մեկի iPhone-ը բռնկվել է անմիջապես ինքնաթիռի վայրէջքից հետո: Տաքացած սարքից սկսել է ծուխ բարձրանալ, որից հետո բռնկված հեռախոսը մարել են: Ուղևորը չի տուժել, իսկ դեպքի քննությամբ կզբաղվի Ավստրալիայի տրանսպորտային անվտանգության բյուրոն:
The Next Web տեխնոբլոգը ենթադրում է, որ գերտաքացման պատճառը խոտանված մարտկոցն է, քանի որ լիթիում-իոնային մարտկոցները սովորաբար պայթյունից առաջ գերտաքանում են: Նման դեպքերում պետք է անմիջապես անջատել սարքն ու դիմել տեխսպասարկմանը:
Մեկ ամիս առաջ Apple-ն ընդառաջ գնաց սպառողներին և հայտարարեց 6 տարի առաջ թողարկված iPod nano առաջին սերնդի նվագարկիչները նորով փոխարինելու մասին, քանի որ դրանց մի մասի մարտկոցը շարքից դուրս էր եկել և սկսել տաքանալ:
0 Մեկնաբանություններ:
Отправить комментарий