Samsung ընկերությունը թողարկել է տեսանյութ, որով ներկայացնում է ապագայի բջջային տեխնոլոգիաների զարգացման իր պատկերացումները: Ճկվող ու թափանցիկ էկրանով սարքը, Samsung-ի դիզայներների պատկերացմամբ, կլինի սմարթֆոնի ու պլանշետի խառնուրդ: PhysOrg-ը գրում է, որ թափանցիկ AMOLED-էկրանը կապահովի նաև 3D գրաֆիկա, և եռաչափ ֆիլմերը հնարավոր կլինի դիտել առանց ակնոցի:
Թեև ներկայացված մոդելը դեռևս միայն վիրտուալ մակարդակում է, Samsung-ը ծրագրում է ճկվող էկրաններով սարքեր թողարկել արդեն մյուս տարվա ընթացքում:
Սկզբնական շրջանում ճկվող էկրանները կօգտագործվեն սմարթֆոններում, ապա պլանշետային համակարգիչներում ու ձեռքի ժամացույցներում:
0 Մեկնաբանություններ:
Отправить комментарий