76-ի Կիլլերը, Շիկերը, Որբերն ու դե իհարկե Ռիվասը



Դրանից զզվում են, բայց դա ջրի մարդը չէ,
Այնտեղ կա շատ մարդ, բայց դա միտինգ չէ,
Անցկացվում է տարին մեկ, բայց դա վերջին զանգը չէ,
Այնտեղ կա լիքը գեղացի, բայց դա Թումանյան փողոցը չէ,
Դրան սպասում են բոլոր վատ երգիչները, բայց դա նոր կլիպը չէ.
Դիտեք՝ Ոսկե Աշունը մեր եթերում:
Դրան ոչ ոք չէր հավատում,
Նա եկավ անսպասելի եւ վախեցրեց ամենքին,
Դա նման էր Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հաղթանակին,
Դրա համար փակել էին Մեղեդի, Ջազվե անկյունը,
Դրա գովազդը փակցված էր երիտասարդականի տակի բոլոր պերաշկիանոցների վրա.
Դիտեք Շիկեր խմբի մենահամերգը…
Հայրը թմրամոլ էր, բայց Հոլանդիայում, տղան աշխատում էր, բայց Չեռնոբիլում, աղջիկը ամուսնացած էր, բայց Քիսոյի հետ, նրանք ունեին լավ մեքենա, բայց լվացքի: Դիտեք <<Դժբախտ երջանկություն 2>>:
Եվա Ռիվասին օդակայանում դիմավորելու ժամանակ ծաղիկների փոխարեն բերել են Տաշիր-պիցցա:

Related Posts Plugin for WordPress, Blogger...
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More