Նայում եմ պատուհանիդ, լույսը չի վառվում, երևի տանը չես, դժվար այս ժամին քնած լինես: Հայացքս պատուհանիցդ սահում է երկնի աստղերին… Ի~նչ շատ են… հետաքրքիր է, եթե սկսեմ հաշվել, մինչև վերադառնալդ քանիսին կլինեմ հասած … Յոթանասունմեկ, յոթանասուներկու, վա~յ, յոթանասուներեքերորդ աստղը հանկարծ տեղից պոկվեց ու սկսեց ցած ընկնել … Երազանք պահեմ՞ … Ասում են` երբ աստղ ընկնելիս երազանք ես պահում, այն իրականանում է… Լույսդ վառվեց… Գիշերվա ժամը երեքն է …
Բարի գիշեր …
Բարի գիշեր …