Սերվանտես
Թող լռի նա, ով տվել է, թող խոսի նա, ով ստացել է:
Պլատոն
Տգետ են լինում միայն նրանք, ովքեր վճռում են մնալ այդպիսին:
Դեմոկրիտ
Եթե դու նույնիսկ մենակ ես, ոչ մի վատ բան մի խոսիր կամ արա: Սովորիր ավելի շատ ամաչել ինքդ քեզանից, քան ուրիշներից:
Դիդրո
Կասկածամտությունը հիմարի արատն է, իսկ դյուրահավատությունը` խելոքի թուլությունը:
Թոմաս Ֆուլեր
Բժշկին իր ունեցվածքը կտակած հիվանդը ապաքինվելու քիչ տվյալներ ունի:
Վոլտեր
Միայն թույլենր են հանցագործություններ կատարում, ուժեղ ու երջանիկ մադուն դրանք հարկավոր չեն:
Ցիցեռոն
Մոլորվելը հատուկ է յուրաքանչյուրին, բայց իրենց մոլորության մեջ համառում են միայն հիմարները:
Դոսի
Գիտելիքը իմաստ է ձեռք բերում` միայն ձուլվելով գիտակցությանը:
Գալիանի
Խորը գլուխ տալով մեկին` մենք մեջքով կանգնում ենք դեպի մեկ ուրիշը:
Էմերսոն
Ոմանք մեզ համար խոշորացնող ապակիներ են, որոնց միջոցով մենք կարդում ենք սեփական հոգիները:
Տուլե
Եթե բոլոր տխմարներն ըմբոստանային ընդդեմ խելքի, նրանց բոլորի հետ կարելի կլիներ հաշիվը մաքրել միայն մտքով:
Շատոբրիան
Վեհ է ոչ թե այն հոգին, որը ներում է, այլ այն, որը ներելու կարիք չի զգում:
Հենրի Շոու
Քանի դեռ մեր բախտը բերում է, մենք դա վերագրում ենք մեր մտքին, իսկ մեր անհաջողությունների համար մեղադրում ենք աստվածներին:
Մարկ Տվեն
Խուսափե՛ք այն մարդկանցից, ովքեր ձգտում են գցել ձեր հավատը ձեր նկատմամբ: Բնավորության այդ գիծը յուրահատուկ է մանր մարդկանց: Մեծ մարդը, ընդհակառակը, ձեզ ներշնչում է, որ դուք նույնպես կարող եք դառնալ մեծ:
Ֆ. Լարոշֆուկո
Մենք հաճախ ներողամիտ ենք վերաբերում նրանց, ովքեր բեռ են մեզ վրա, բայց մենք երբեք ներողամիտ չենք լինում նրանց նկատմամբ, ովքեր նեղվում են մեզանից:
Սոֆոկլես
Որքա՜ն ահավոր կարող է լինել բանականությունը, եթե նա չի ծառայում մարդուն:
Ջ. Բայրոն
Ով չի սիրում իր երկիրը, ոչինչ սիրել չի կարող:
Մ. Ռոբեսպիեր
Հայրենիքի համար արված է ոչ բավականաչափ, եթե ամեն ինչ չի արված:
Բ. Վաշինգտոն
Անհնար է նվաստացնել մարդուն` չնվաստանալով նրա հետ միասին:
Լարոշֆուկո
Եթե մեծ արվեստ է պահանջվում ժամանակին արտահայտվելու համար,ապա քիչ արվեստ չէ նաև ժամանակին լռելը:
Գյոթե
Բնությունը մարդուն պատում է խավարով և նրան ստիպում հավերժորեն ձգտել դեպի լույսը:
Եպիքտոս
Պատահարը փորձում է բարեկամներին և բացահայտում թշնամիներին:
Լիխտենբերգ
Նախքան դատապարտելը միշտ պետք է մտածել, չի՞ կարելի արդյոք արդարացում գտնել:
Իրվինգ
Իրավունքի նպատակը խաղաղության ապահովումն է, նրան, հասնելու միջոցոը՝ պայքարը:
Սավոնարոլա
Չկա ավելի, վնասակար կենդանի, քան օրենքներին չհետևող մարդը:
Սերվանտես
Ընկերոջ համար մեռնելն այնքան դժվար չէ, որքան այնպիսի ընկեր գտնելը, հանուն որի արժե մեռնել:
Մարկ Տվեն
Սկզբում աստվածը ստեղծեց տղամարդուն: Հետո ստեղծեց կնոջը: Հետո աստված խղճաց տղամարդուն ու տվեց նրան ծխախոտ:
Մարկ Տվեն
Եկեք ապրենք այնպես,որ մեր մահվան պահին անգամ դագաղագործն ափսոսա:
Բիսմարկ
Մարդը երբեք այնքան դժբախտ չի լինում, որքան թվում է, և երբեք այնքան երջանիկ չի լինում, որքան ուզում է:
Ճապոնական
Նա, ով լողում է առանց ուղղությունը փոխելու, ամենայն հավանականությամբ կվերադառնա նորից այնտեղ, որտեղից սկսել էր:
Ա. Պ. Չեխով
Պարապ կյանքը մաքուր լինել չի կարող: Մանավանդ այն ժամանակ, երբ քեզ համար ուրիշն է աշխատում:
Կանտ
Վարվի՛ր այնպես, որ մարդը քեզ համար լինի նպատակ, այլ ոչ թե միջոց:
Լ. Ն. Տոլստոյ
Կարճ մտքերը նրանով են լավ, որ լուրջ ընթերցողին ստիպում են ինքնուրույն մտածել:
Պլուտարքոս
Նրանք, ովքեր ժլատ են գովասանքներում, աղքատ են արժանիքներով:
Ֆ. Լարոշֆուկո
Այն մարդը, որին ոչ ոք դուր չի գալիս, անհամեմատ ավելի դժբախտ է, քան նա, ով ոչ մեկին դուր չի գալիս:
Մ. Գորկի
Եթե մարդուն անընդհատ ասեն, թե նա "խոզ է", ապա նա, ի վերջո, իրոք կխռնչա:
Իսահակյան
Սերը մի կախարդանք է,որին ոչ բնությունն է հաղթում,ոչ աղքատությունը և ոչ նույնիսկ մահը,այլ միայն ժամանակը:
Հենրի Շոու
Տխմարի լեզուն դաշյունից վտանգավոր է:
Բրյուլա
Ակնթարթն էլ բավական է, որպեսզի հերոս դառնաս, սակայն մի ամբողջ կյանք է հարկավոր, որ դառնաս արժանավոր մարդ:
Լիսինգ
Տաքարյուն ձին հեծյալի հետ միասին կարող է իր վիզը կոտրել հենց այն կածանի վրա, որով զգուշավոր էշը գնում է առանց սայթաքելու:
Բյոռնե
Մեծ սիրտը, ինչպես և օվկիանոսը, երբեք չի սառչում:
ԼառոշՖուկո
Ավելի մեծ առաքինություններ են պետք դիմանալու ճակատագրի հաջողություններին, քան դժբախտություններին:
Թոմաս Ֆուլեր
Բժշկին իր ունեցվածքը կտակած հիվանդը ապաքինվելու քիչ տվյալներ ունի:
Ջոն Մորլի
Մարդուն լռել ստիպելով, դուք դեռ նրան չհամոզեցիք:
Սուֆենբերգ
Բավական է գաճաճը հսկայի ուսերին բարձրանա, և նա սկսում է պարծենալ, թե ինքը մեծ է հսկայից:
Բեկոն
Իշխելով ուրիշներին, մարդը կորցնում է սեփական ազատությունը:
Լիխտենբերգ
Մարդ, երբ ցանկանա, կարող է համեստ թվալ, բայց համեստ մարդը չի կարող լպիրշ թվալ:
Իրվինգ
Յուրաքանչյուր ցանկություն մահ է գտնում իր բավարարության մեջ:
Մաքսիմ Գորկի
Ունեցիր թեկուզ փոքր խելք, բայց քոնը:
Լինկոլն
Ամոսնությունը ո՛չ դրախտ է, ո՛չ էլ դժոխք, այն ուղղակի քավարան է:
Մոպասան
Ով իրեն չի հարգում, դժբախտ է, բայց նա, ով չափից դուրս գոհ է իրենից, հիմար է:
Էրիխ Մարիա Ռեմարկ
Եթե մտադրվել ես որևէ բան անել, երբեք մի հարցնի հետևանքների մասին: Այլապես ուզածդ երբեք չես անի:
Ջեք Լոնդոն
Սահմանանափակ մտքերը միայն ուրիշների մոտ են սահմանափակվածություն նկատում:
Վիկտոր Հյուգո
Ծիծաղն արև է, նա վտարում է ձմեռը մարդու դեմքից:
Ի. Տուրգենև
Չկա ավելի տանջալից բան, քան հենց նոր կատարածդ հիմարության գիտակցումը:
Ուինսթոն Չերչիլ
Երբ երիտասարդ էի, ուզում էի բարեփոխել աշխարհը, հասուն տարիքում ցանկանում էի փոխել իմ երկիրը, երբ տարիքս առա, ուզում էի ընտանիքս բարեփոխել, բայց միայն մահվան մահճում հասկացա, որ պիտի փոխեի ինքս ինձ, արդյունքում գուցե փոխվեին իմ ընտանիքը, երկիրն ու աշխարհը…
Բերգսոն
Գաղտնիքը նման է հագուստի վրայի անցքի, որքան ցանկանում ես խնամքով թաքցնել այն, այնքան շատ է այն երևում:
Վ.Հյուգո
Մարդ միայն մեկ բռնակալ ունի` տգիտությունը:
Էբներ Էշենբախ
Մարդը պետք է լինի իր կամքի տիրակալը և իր խղճի ստրուկը:
Մյուսե
Ոչինչ այդքան արագ չի առաջանում, որքան հակակրանքի զգացումը:
Սենեկա կրտսեր
Հանցագործը կարող է երբեմն խուսափել պատժից, բայց ոչ նրա հանդեպ ունեցած ահից:
Բալզակ
Ամենուր իրեն տանը զգալու արտոնությունը պատկանում է միայն արքաներին , անառակ աղջիկներին ու գողերին:
Գ.Նժդեհ
Մայրերի ափի մեջ պիտ փնտրել ազգերի ճակատագիրը:
Չինական
Ասա ինձ, եվ ես կմոռանամ, ցույց տուր,եվ ես կհիշեմ, մասնակից դարձրու, եվ ես կսովորեմ:
Գալիլեո Գալիլեյ
Բարձրագույն իմաստությունն ինքն իրեն ճանաչելն է:
Պերճ Զեյթունցյան
Բարոյականությունը շատ ավելի դժվար, շատ ավելի ուշ է վերականգնվում, քան նույնիսկ ամենաքայքայված
տնտեսությունը:
տնտեսությունը:
Պլատոն
Ամենակարևոր հաղթանակը սեփական ես-ի նկատմամբ տարած հաղթանակն է: Սեփական ես-ի կողմից հաղթված լինելը և ամոթ է, և նվաստացուցիչ:
Բեռնարդ Շոու
Ծերանալը ձանձրալի է, բայց դա երկար ապրելու միակ միջոցն է:
Մենդելեև
Առանց ակնհայտ ուժեղ աշխատասիրության չկան ոչ տաղանդներ, ոչ հանճարներ:
Սերվանտես
Կյանքը նման է շախմատային պարտիայի, և իրոք պարտիան ավարտվելուց հետո թե զինվորները, թե արքաները դրվում են միևնույն արկղի մեջ: