Պատանիները դատապարտվել են 3 տարի ազատազրկման Facebook-ում անկարգությունների դրդող կոչեր անելու համար


Շոտլանդացի երկու պատանիներ՝ 16-ամյա Շոն Դայվինն ու 18-ամյա Ջորդան Մակգինլին, ովքեր եղել են «Անկարգություններ քաղաքում» ֆեյսբուքյան խմբի ադմինիստրատորները, դատապարտվել են 3 տարի ազատազրկման: Ասվում է Գլազգո քաղաքի դատարանի որոշման մեջ:
Ֆեյսբուքյան էջում նրանք հաճախ տարբեր ելույթներով դրդել են օգտագործողներին անօրեն գործողությունների դիմել:
Լոնդոնում և Մեծ Բրիտանիայի այլ քաղաքներում անկարգությունները տևել են օգոստոսի  6-10-ը: Այդ ընթացքում մահացել է 5 հոգի, վիրավորվել 300-ը, իսկ շատ խանութներ ու սրահներ հսկայական նյութական վնաս են կրել:
Պատանիները ձերբակալվել են այդ օրերին: Անչափահաս Դայվինը խախտել է փորձնական շրջանն, ու դատարանը որոշել է ևս 1 տարի ու 3 ամիս ժամկետով երկարաձգել նրա ազատազրկումը:

0 Մեկնաբանություններ:

Отправить комментарий

Related Posts Plugin for WordPress, Blogger...
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More