Windows Phone սմարթֆոնները հնարավոր է շարքից հանել SMS-ի միջոցով


Windows Phone 7 բջջային օպերացիոն համակարգում հայտնաբերվել է խոցելիություն, որը  թույլ է տալիս արգելափակել SMS-ների ընդունումն ու ուղարկումը, գրում է WinRumors բլոգը:
Մշակող Խալեդ Սալամեհը պարզել է, որ եթե Windows Phone-ին ուղարկվի հատուկ SMS, ապա սարքը կվերաբեռնավորվի: Դրանից հետո Messaging Hub-ը անհասանելի կդառնա:
Վնասակար հաղորդագրությունը կարելի է ուղարկել ոչ միայն SMS-ով, այլ նաև Facebook-ով կամ Windows Live Messenger-ով: Այսպիսով հնարավոր է եղել շարքից հանել HTC Titan և Samsung Focus Flash հեռախոսները, որոնք երկուսն էլ աշխատում են Windows Phone 7.5-ով:
Սալամեհը խոցելիության մանրամասներն արդեն ուղարկել է Microsoft: Նշենք, որ նման «SMS-խոցելիություններ» ավելի վաղ ի հայտ են եկել նաև  Android-սմարթֆոններում ու iPhone-ում:

0 Մեկնաբանություններ:

Отправить комментарий

Related Posts Plugin for WordPress, Blogger...
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More