Ֆեյսբուքի սխալի պատճառով Մարկ Ցուկերբերգի անձնական լուսանկարները հասանելի են դարձել բոլորին


Facebook սոցցանցի անվտանգության համակարգում հայտնաբերվել է հերթական սխալը, որը թույլ է տվել դիտել օգտագործողների անձնական նկարները: Ինֆորմացիայի այս «արտահոսքից» օգտվել է ZDNet կայքը, որը հրապարակել է սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի անձնական լուսանկարները:
Փակ լուսանկարները հնարավոր է եղել տեսնել՝ «Բողոքել/Արգելափակել» հղումով անցնելով և «Ոչ տեղին գլխավոր նկար» կետն ընտրելով: Հաջորդ պատուհանում առաջարկվել է օգտագործողի նկարներից ընտրել ավելի համապատասխանը, ինչի ժամանակ էլ ցուցադրվել են նաև փակ նկարները:
Սխալը տեղի է ունեցել նոր կոդի ներդրման պատճառով, CNET-ին են հաղորդել Facebook-ի ներկայացուցիչները: Նրանց խոսքով՝ հնարավոր է եղել տեսնել փակ նկարների միայն մի մասը, ոչ թե ամբողջը:
Ներկա պահին այս թերությունը վերացված է: Նշենք, որ ընթացիկ տարվա հուլիսին տեղի ունեցավ նման «արտահոսք», երբ օգտագործողների փակ տեսանյութերը հասանելի դարձան բոլորին:

0 Մեկնաբանություններ:

Отправить комментарий

Related Posts Plugin for WordPress, Blogger...
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More