Google-ը սկսել է գծել գրաֆիկներ


Google ընկերության որոնողական համակարգը սկսել է գծել որոշ ֆունկցիաների գրաֆիկը հենց որոնման արդյունքների մեջ:
Ֆունկցիայի գրաֆիկը գծելու համար անհրաժեշտ է պարզապես որոնման տողում ներմուծել ֆունկցիան և սեղմել Enter: Ֆունկցիաների ցուցակը, որը հասկանում է Google-ը, դեռ հայտնի չէ:
Բացի այդ՝ օգտագործողները կարող են տալ ֆունկցիայի  սահմանները, նաև կառուցել միաժամանակ մի քանի ֆունկցիաներ: Նշենք նաև, որ նոր հնարավորությունը բոլոր դիտարկիչների համար չէ, որ հասանելի է:
Հիշեցնենք որ, Google-ը մինչ այս կարողանում էր կատարել հաշվիչի դեր, փոոխարկել չափման միավորներ, փոխարժեքներ և այլն:

0 Մեկնաբանություններ:

Отправить комментарий

Related Posts Plugin for WordPress, Blogger...
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More