Google ընկերությունը, չկարողանալով գնել Flipboard նորությունների ընթերցիչը, ստեղծել է սեփական ծառայությունը՝ Google Currents-ը: Ի տարբերություն Flipboard-ի, որը հիմնականում կենտրոնանում է սոցցանցերում ընկերների հղումների վրա, Google-ի նոր ծրագիրը հավաքում է տարբեր հետաքրքիր նյութեր և ներկայացնում դրանք օգտագործողին:
Հավելվածը նախատեսված է Android սմարթֆոնների ու iOS-սարքերի համար:  Business Insider-ը գրում է, որ սա Google-ի ամենալավ դիզայնն է. հավելվածը պարզ է ու մատչելի:
Հավելվածից օգտվելու համար պետք է մուտք գործել Google ըքաունթով և կազմել ամսագրերի ու թերթերի ցուցակը: Այնուհետև Currents-ը կբեռնի բոլոր հոդվածներն ու նորությունները և կպահպանի դրանք հեռախոսում՝ օֆլայն ընթերցման համար:
Հավելվածը բեռնելու համար այցելեք http://www.google.com/producer/currents:

0 Մեկնաբանություններ:

Отправить комментарий

Related Posts Plugin for WordPress, Blogger...
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More